Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Երևանյան միջոցառումներ` նվիրված Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին

Երևանյան միջոցառումներ` նվիրված Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին
15.05.2014 | 15:18

ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ` մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կցուցադրվի Արա Շիրինյանի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը:

«Ժամանակի ժամանակը» նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին:
Հաջորդ օրը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ - Մատենադարանում կմեկնարկի գիտաժողով, որի շրջանակում տեղի կունենա նաև «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսակ Գոչունյանի հրապարակախոսական գործերը ներառող «Օրվա մտորումները» ժողովածուի շնորհանդեսը:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ